Այստեղ նույնպես կան վագրեր
Այստեղ նույնպես կան վագրեր անգլ.՝ Here There Be Tygers | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | ամերիկյան անգլերեն |
Հրատարակչություն | Viking Press |
Հրատարակվել է | 1968 |
Այստեղ նույնպես կան վագրեր (անգլ.՝ Here There Be Tygers), կարճ պատմվածք, որը գրվել է Սթիվեն Քինգի կողմից։ Այն առաջին անգամ տպագրվել է 1968 թվականին Ubris ամսագրի գարնանային համարում, իսկ 1985 թվականին տեղ է գտել Քինգի «Կմախքների անձնակազմ» ժողովածուում։ Այս պատմությունը չափազանց կարճ է և պատմում է մի տղայի մասին, ով հավատում էր, որ իր դպրոցի լոգարանում վագր է թաքնվում[1]։ Պատմվածքի վերնագիրը նման է «Այստեղ կլինեն վիշապներ» արտահայտությանը, որն օգտագործվում է քարտեզներ կազմելիս՝ տվյալ տեղանքի կենդանիների մասին զգուշացնելու համար։ Քինգը կրկին այս արտահայտությունը օգտագործել է իր մեկ այլ պատմվածքում։ Ինչպես հեղինակը նշել է, սա նրա առաջին պատմվածքներից մեկն է, որը նա գրել է, երբ դեռ սովորում էր ավագ դպրոցում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզը սովորում էր երրորդ դասարանում։ Նա լոգարան գնալու կարիք ուներ, սակայն նրա ուսուցչուհի տիկին Բըրդը նրան դուրս էր թողնում՝ միայն անհարմար իրավիճակում դնելուց հետո։ Մտնելով սանհանգույց՝ նա տեսնում է գետնին պառկած վագրին։ Նա կանգնում է դռան մոտ, սակայն սարսափում է ներս մտնել։ Քիչ ավելի ուշ, իր դասընկերներից Քենի Գրիֆինը գնում է այնտեղ, որ Չարլզին դասարան կանչի։ Այդժամ Չարլզը սկսում է արտասվել, իսկ Քենին նրան հանգստացնում է և ասում, որ ինքն է այդ չար կատակի հեղինակը։ Չարլզը վազում է դուրս և, երբ դժվարությամբ ստիպում է ինքն իրեն ետ գնալ, տեսնում է, որ Քենիի վերնաշապիկի մի հատված վագրի մագիլներում է։ Այնուհետև տիկին Բըրդը գտնում է իր երկու աշակերտներին։ Չարլզը գնում է դասարան և շարունակում է կարդալ «Ճանապարհներ ամենուր» գիրքը։ Պատմվածքն ավարտվում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Here There Be Tygers». Horrorking.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.